Բավականին ուժեղ թիմ է «Յագելոնիան»: Երկու թիմերն էլ ամեն ինչ անելու են մրցաշարում առաջին հաղթանակը տանելու համար:
Այս մասին լեհական Բելոստոկում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում ասաց ասաց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» քենիացի կիսապաշտպան Ալվին Թերան:
Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» վաղը կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։
«Հրաշալի զգացողություն է, որ այստեղ ենք: Երկար պայքարել ենք այստեղ հասնելու համար եւ գիտակցում ենք, որ դեռ ոչինչ չենք արել ու շարժվում ենք առաջ:
Բավականին ուժեղ թիմ է վաղվա մեր մրցակիցը: Երկու թիմերն էլ ամեն ինչ անելու են մրցաշարում առաջին հաղթանակը տանելու համար: Չեմ կարող ասել, որ վաղվա դիմակայությունը ճակատագրական է լինելու մեզ համար: Մրցակիցը տանն է խաղալու եւ դա նրանց որոշակի առավելություն կտա, բայց դա մեզ չի ճնշում եւ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք»,- ասաց Ալվին Թերան:
«Յագելոնիա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:19 , 14 հոկտեմբերի
22:05 , 14 հոկտեմբերի
21:44 , 14 հոկտեմբերի 
20:20 , 14 հոկտեմբերի
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի