Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էնֆիլդ» մարզադաշտում հյուրընկալվեց «Լիվերպուլին» եւ հաղթեց 3:0 հաշվով:
65-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը: Երեք րոպե անց շոտլանդացի կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի արդյունավետ փոխանցումից հետո Բելգիայի հավաքականի հարձակվող Ջերեմի Դոկուն երկրորդ գնդակն ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը:
78-րդ րոպեին աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ջերեմի Դոկուն, որին փոխանցում կատարեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» 9-րդն է՝ 9 միավոր:
Անգալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)
- Էրլինգ Հոլանդ, 65, Ջերեմի Դոկու, 68, Ռայան Շերկի, 78
Հեռացում՝ Ռայան Գրավենբերխ («Լիվերպուլ»), 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի 
23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի 
22:17 , 11 հոկտեմբերի 
21:55 , 11 հոկտեմբերի 
20:50 , 11 հոկտեմբերի
19:35 , 11 հոկտեմբերի 
18:04 , 11 հոկտեմբերի
10:12 , 11 հոկտեմբերի