01:01  ,  12 հոկտեմբերի, 2026

Հակոբ Շարբաթյանի պատվին Չեռնոգորիայում հնչեց Հայաստանի հիմնը (տեսանյութ)

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում տեղի ունեցավ ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հաղթողների եւ մեդալակիրների պարգեւատրումը: Նորընծա չեմպիոն Հակոբ Շարբաթյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Պատանի բռնցքամարտիկի պատվին Բուդվայի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը:

Հիշեցնենք, որ Հակոբ Շարբաթյանը 50 կգ քաշայինների եզրափակիչում ռումինացի մրցակցի նկատմամբ կամային հաղթանակով նվաճեց տիտղոսը (3:2):

Հայաստանի պատանեկան հավաքականը Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց 3 մեդալով՝ մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ։ Արծաթե մեդալակիր դարձավ Ռոմիկ Հարությունյանը (66 կգ), բրոնզե մեդալակիր՝ Էդուարդ Քարամյան (60 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news