20:28  ,  30 սեպտեմբերի, 2026

Կիպրոս - Հայաստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի Կիպրոս - Հայաստան հանդիպումը կսպասարկի Ֆինլանդիայի մրցավարական խումբը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Հանդիպման գլխավոր մրցավարն է Սաուդյան Արաբիայում ծնված, Ֆինլանդիան ներկայացնող 34-ամյա Մոհամադ Ալ Էմարան։ Եզրերում նրան կօգնեն Տուրկա Վալյակկան և Միկա Լամպուն։

VAR-ի մրցավարներն են լեհեր Պավել Մալեցը և Կորնել Պաշկիևիչը։

Կիպրոս - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news