Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը քննադատել է Չավիի նշանակումը ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Ես մի փոքր տարօրինակ եմ համարում, որ նրանք ընտրել են մի մասնագետի, որի մարզչական արտոնագրերի ստացման արագությունը չի համապատասխանում Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության չափանիշներին:
Չավին իր A, B և Pro արտոնագրերը ստացել է ընդամենը չորս շաբաթում, մինչդեռ Միության կանոնակարգը պահանջում է 4,5 տարվա դասընթաց: Ես Չավիին հաջողություն եմ մաղթում, բայց պետք է նշել, որ նրա մարզչական փորձը մեծ չէ»,- Սնեյեդերի խոսքը մեջբերում է The Touchline-ը։
Չավին Նիդերլանդների հավաքականը գլխավորել է օգոստոսի 12-ն։ Նրա ղեկավարությամբ թիմն Ազգերի լիգայի առաջին երկու տուրերում ոչ ոքի է խաղացել Գերմանիայի հետ (1:1), հաղթել է Սերբիային (2:1)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի 
18:04 , 30 սեպտեմբերի
17:09 , 30 սեպտեմբերի 
16:17 , 30 սեպտեմբերի