19:11  ,  30 սեպտեմբերի, 2026

«Ռեալի» ֆուտբոլիստը կոտրվածքի պատճառով կվիրահատվի

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն աջ սրունքի մեծ ոլոքի միկրոճաքային կոտրվածք է ստացել երկարատեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետեւանքով։

Ֆուտբոլիստը կվիրահատվի հոկտեմբերի 1-ին, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաուլ Ասենսիոն արդեն 9 ամիս ունի այս խնդիրը, որն այժմ ավելի է խորացել։ Կոնսերվատիվ բուժումը եւ վերականգնողական միջոցառումներն արդյունք չեն տվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news