10:37  ,  16 սեպտեմբերի, 2026

Հելդեր Ֆերեյրան՝ «Նոայի» լավագույն ռմբարկու

Պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան դարձել է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոայի» լավագույն ռմբարկուն։

«Հելդերը մեզ միացավ մեր ճանապարհի հենց սկզբում և այսօր ակումբի ամենաերկարակյաց լեգեոներներից է։ Նրա հետ միասին կիսել ենք գեղեցիկ հաղթանակներ, ուրախացել ենք նրա գոլերով, իսկ հիմա նա իր անունը գրեց ակումբի պատմության մեջ:

Մրցաշրջանի մեկնարկից անցկացված 10 խաղում Հելդերն արդեն 8 գոլ է խփել, որոնցից երկուսը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերում։ 35 գոլով նա դարձավ մեր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն

Ուրախ ենք, որ վերջերս երկարաձգել ենք պայմանագիրը Հելդերի հետ, և վստահ ենք, որ նրա գեղեցիկ գոլերն ու խաղը դեռ շատ ենք տեսնելու:

Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին և մաղթում նոր նվաճումներ մեր ակումբի կազմում»,- նշվում է «Նոայի» հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print