16:49  ,  15 սեպտեմբերի, 2026

«Նոայի» ստադիոնի կառուցման առաջին մեծ քայլն արդեն արված է (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» սկսել է ակումբային ստադիոնի կառուցմանը նախորդող ենթակառուցվածքային աշխատանքները։

130 միլիոն դրամի ներդրման շնորհիվ ակումբային մարզաբազայի տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ՝ ազատելով տարածքը շինարարության հաջորդ փուլերի համար։

Ամբողջությամբ ապամոնտաժվել են հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման գծերի հենասյուները, իսկ մոտ 1,6 կիլոմետր հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքները։ Տեղադրվել է 13.040 մետր մալուխ, կառուցվել է նաև պահուստային գիծ, որը բարձրացնում է հարակից գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը, հաղորդում է «Նոայի» մամուլի ծառայությունը։

Շուտով կներկայացվի եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ստադիոնի նախագիծը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print