Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ինչի շնորհիվ կարող է այս տարի արժանանալ «Ոսկե գնդակի»։
«Զգացողություն ունեմ, որ այս տարի կարող եմ ստանալ «Ոսկե գնդակ», որն անհատական մրցանակ է։ Մարդիկ ասում են, որ ես տիտղոսներ չեմ նվաճել, բայց ես երբեք չեմ տեսել, որ որեւէ մեկը միաձայն ընտրությամբ ստացած լինի «Ոսկե գնդակ» եւ համապատասխանի ամեն ինչին։
Աշխարհի գավաթի լավագույն ռմբարկուն լինելը, ամենակարեւոր մրցաշարում բոլոր մեծագույն լեգենդներին շրջանցելը համաշխարհային նշանակության իրադարձություն է, հիշողության մեջ մնացող փաստ է։ Պատմությունը միշտ պետք է պարգեւատրվի»,- Մբապեի խոսքը մեջբերում է France Football-ը։
Մբապեն 22 գոլով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է։ Նա այս տարի երրորդ անգամ մասնակցեց առաջնությանը եւ 22 գոլը խփել է 22 խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:23 , 7 սեպտեմբերի
22:07 , 7 սեպտեմբերի
21:40 , 7 սեպտեմբերի
20:42 , 7 սեպտեմբերի
19:16 , 7 սեպտեմբերի
18:20 , 7 սեպտեմբերի
18:07 , 7 սեպտեմբերի
17:49 , 7 սեպտեմբերի
17:13 , 7 սեպտեմբերի
16:02 , 7 սեպտեմբերի