19:16  ,  7 սեպտեմբերի, 2026

Մբապեն բնութագրել է Մոուրինյոյին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բնութագրել է Արքայական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

«Ժոզեն մի մարդ է, որը գիտի՝ ինչպես հաղթել, ոգեշնչել խաղացողներին, մոտիվացնել ամբողջ ակումբն ու իր թիմը, հաղթել հանդիպումներում»,- Մբապեի խոսքը մեջբերում է իսպանական AS-ը։

Մոուրինյոն այս ամռանը երկրորդ անգամ է գլխավորել Արքայական ակումբը։ Նա «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2010-2013-ին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոն, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print