18:07  ,  7 սեպտեմբերի, 2026

Մոուրինյո․ Չեմ ցանկանում լավ խաղալ, բայց պարտվել «Ինտերին»

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է սպասելիքների մասին Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» հետ դիմակայությունից։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։

Իսպանիայի առաջնության նախորդ խաղում «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել էր Սեւիլիայի «Բետիսին»։

«Ցանկանում եմ հաղթել։ Չեմ ցանկանում լավ խաղալ, բայց պարտվել «Ինտերին»։ Չէի ցանկանա, որ կրկնվեր «Բետիսի» դեմ խաղի սցենարը։

Ութ հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում փլեյ-օֆֆ դուրս գալու նպատակով։ Կարծում եմ՝ մենք կհասնենք դրան։ Բայց կցանկանայի «Ինտերի» հետ դիմակայությանը մոտենալ առանձին՝ չմտածելով հաջորդ 7 խաղերի մասին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Մոուրինյոն «Ինտերը» գլխավորել է 2008-2010-ին՝ նվաճելով չեմպիոնի (2 անգամ), գավաթակրի, սուպերգավաթակրի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news