21:40  ,  7 սեպտեմբերի, 2026

Մեսին ու Ռոնալդուն կխաղան միասին նույն թիմում

Արգենտինացի Լիոնել Մեսին ու պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն միասին կխաղան նույն թիմում Արգենտինայի հավաքականի եւ «Բոկա Խունիորսի» նախկին խաղացող Կառլոս Տեւեսի հրաժեշտի խաղում։

«Ես միշտ երազել էի Կրիշտիանուին եւ Լեոյին տեսնել նույն թիմում միասին։ Նրանք բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներն են։ Ես խոսեցի նրանց հետ։ Կրիշտիանուին ասացի, որ վերջապես աշխարհը պետք է տեսնի այդ կախարդանքը։ Նա ասաց, որ կլինի տեղում։

Լեոյին համոզելը նույնպես բարդ չէր։ Երկուսն էլ տվել են իրենց համաձայնությունը։ Անհամբեր սպասում եմ այդ իրադարձությանը։ Շատ հուզական կլինի»,- Տեւեսի խոսքը մեջբերում է Footmercato-ն։

Տեւեսը Ռոնալդուի թիմակիցն է եղել «Մանչեսթեր Յունայթեդում», Մեսիի թիմակիցը՝ Արգենտինայի հավաքականում։

Հրաժեշտի հանդիպումը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print