17:49  ,  7 սեպտեմբերի, 2026

Ջորջինյո Վեյնալդումը միացավ «Ալ Իթիհադին»

35-ամյա նիդերլանդացի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կարիերան կշարունակի սաուդյան «Ալ Իթիհադում», հաղորդում է ակումբի կայքը։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր։

Սաուդյան «Ալ Իթիֆակից» հեռանալուց Ջորջինյո Վեյնալդումն ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Նա «Ալ Իթիֆակում» անցկացրեց երեք մրցաշրջան։

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստն ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ հոլանդական «Ֆեյենորդում», «ՊՍՎ Էյնդհովենում», անգլիական «Նյուքասլ Յունայթեդում» եւ «Լիվերպուլում», ֆրանսիական ՊՍԺ-ում եւ իտալական «Ռոմայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news