22:07  ,  7 սեպտեմբերի, 2026

Լեւոն Արոնյան․ Շախմատի իմ ընկալմամբ ես աշխարհի շատ չեմպիոններից ավելի լավն եմ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի հավաքականը ներկայացնող 43-ամյա Լեւոն Արոնյանը The Times of India-ին տված հարցազրույցում գնահատել է իր շախմատային կարիերան։

«Ես բացարձակապես չեմ ափսոսում իմ կարիերայի համար։ Ես երբեք ինձ այդքան բարձր չեմ գնահատել՝ որպես շախմատիստ։ Իհարկե, ես տաղանդ ունեմ, եւ շախմատի իմ ընկալմամբ ես աշխարհի շատ չեմպիոններից ավելի լավն եմ։ Բայց այն, թե ինչպես ես դարձա համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ համարը, արդեն իսկ հրաշք է ինձ համար, որովհետև շախմատի իմ գիտելիքները նախկինում շատ ավելի վատն էին։

Անընդհատ նպատակներ դնելը երբեմն կարող է ավելորդ անհանգստություն առաջացնել։ Կարծում եմ՝ ավելի լավ է պարզապես վայելել և գնահատել այն, ինչ ունես»,- ասել է Լեւոն Արոնյանը։

Պարբերականը գրում է, որ, շախմատի իսկական լեգենդ Արոնյանը 18 տարեկանում հասավ գրոսմայստերի կոչման և այնուհետեւ նվաճեց Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, 2005թ․ աշխարհի գավաթը, 2009թ․ արագ շախմատի աշխարհի առաջնության և 2010թ․ կայծակնային խաղի աշխարհի առաջնության տիտղոսները։ Նա 2014 թվականին հասավ 2830 վարկանիշի գագաթնակետին՝ դառնալով իր սերնդի ամենաուժեղ շախմատիստներից մեկն աշխարհում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print