Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկի մասին։ Հիմնական փուլի առաջին տուրում «Ռեալը» կմրցի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» հետ։
«Ես շատ ուրախ եմ կրկին Չեմպիոնների լիգայում խաղալու համար։ Մենք միշտ այս մրցաշարին մոտենում ենք հատուկ մոտիվացիայով և ոգևորությամբ։ «Ռեալում» ամեն ինչ լավ է։ Մեր թիմին սպասվում է շատ բարդ մրցախաղ, բայց սա Չեմպիոնների լիգան է և այդ մրցաշարում խաղալը հաճույք է», - Մբապեի խոսքն է մեջբերում իսպանական AS-ը։
«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:49 , 7 սեպտեմբերի
17:13 , 7 սեպտեմբերի
16:02 , 7 սեպտեմբերի
15:41 , 7 սեպտեմբերի
15:05 , 7 սեպտեմբերի
14:37 , 7 սեպտեմբերի 
14:08 , 7 սեպտեմբերի
13:42 , 7 սեպտեմբերի
13:03 , 7 սեպտեմբերի
12:04 , 7 սեպտեմբերի