23:01  ,  2 օգոստոսի, 2026

«Փյունիկն» ավելացված ժամանակում բաց թողեց 2:0-ի առավելությունն «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում՝ 2:2:

7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 24-ամյա  նիդերլանդացի հարձակվող Իման Գրիֆիթը։

69-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 24-ամյա հարձակվող Գեւորգ Տարախչյանը։

90-րդ րոպեին հեռացվեց «Փյունիկի» 31-ամյա ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։

Ավելացված երկրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց 25-ամյա կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։

Ավելացված երրորդ րոպեին Միրզոյանի հարվածից հետո գնդակը ցանցում հայտնվեց  «Փյունիկի» 27-ամյա հույն պաշտպան Նիկոլաոս Կայնորգիոսից։

Երկրորդ տուրում «Փյունիկն» օգոստոսի 9-ին կընդունի Չարենցավանի «Վանին», «Ուրարտուն» օգոստոսի 7-ին կհյուրընկալվի չեմպիոն «Արարատ-Արմենիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news