23:01 2 օգոստոսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում՝ 2:2:
7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 24-ամյա նիդերլանդացի հարձակվող Իման Գրիֆիթը։
69-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 24-ամյա հարձակվող Գեւորգ Տարախչյանը։
90-րդ րոպեին հեռացվեց «Փյունիկի» 31-ամյա ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։
Ավելացված երկրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց 25-ամյա կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։
Ավելացված երրորդ րոպեին Միրզոյանի հարվածից հետո գնդակը ցանցում հայտնվեց «Փյունիկի» 27-ամյա հույն պաշտպան Նիկոլաոս Կայնորգիոսից։
Երկրորդ տուրում «Փյունիկն» օգոստոսի 9-ին կընդունի Չարենցավանի «Վանին», «Ուրարտուն» օգոստոսի 7-ին կհյուրընկալվի չեմպիոն «Արարատ-Արմենիային»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.