Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում՝ 2:2:
7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 24-ամյա նիդերլանդացի հարձակվող Իման Գրիֆիթը։
69-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 24-ամյա հարձակվող Գեւորգ Տարախչյանը։
90-րդ րոպեին հեռացվեց «Փյունիկի» 31-ամյա ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։
Ավելացված երկրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց 25-ամյա կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։
Ավելացված երրորդ րոպեին Միրզոյանի հարվածից հետո գնդակը ցանցում հայտնվեց «Փյունիկի» 27-ամյա հույն պաշտպան Նիկոլաոս Կայնորգիոսից։
Երկրորդ տուրում «Փյունիկն» օգոստոսի 9-ին կընդունի Չարենցավանի «Վանին», «Ուրարտուն» օգոստոսի 7-ին կհյուրընկալվի չեմպիոն «Արարատ-Արմենիային»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի