00:17  ,  14 հուլիսի, 2026

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին՝ որպես օգնական մարզիչ, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

NBA-ի 34 տարվա փորձ ունեցող մասնագետը նոր մրցաշրջանում կաշխատի լիգայի ամենահայտնի ակումբներից մեկում՝ շարունակելով նաև գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։

Կալամյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է NBA-ի մի շարք ակումբներում, իսկ 2022 թվականից գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news