14:59  ,  1 հուլիսի, 2026

«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

«Փորձ, առաջնորդի որակներ, հաղթողի մտածելակերպ, նաեւ անփոփոխ հանգստություն եւ խաղադաշտի կենտրոնում վերահսկողություն. չորս հաջող մրցաշրջանից հետո Մխիթարյանը կշարունակի մրցելույթն «Ինտերում» մինչեւ 2027 թվական»,- նշվում է «Ինտերի» հաղորդագրությունում։

Անցած մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մխիթարյանը 2022 թվականից է հանդես գալիս «Ինտերում», որի հետ դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news