16:56  ,  29 սեպտեմբերի, 2026

Ռաֆինյան վնասվածք է ստացել

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան վնասվածք է ստացել Ավստրալիայի հետ ընկերական խաղում։ Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնելուց հետո նա աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է բրազիլական Globo-ն։

Նա փոխարինվել էր ընդմիջմանը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթել էր 4:2 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 10 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print