14:59 1 հուլիսի, 2026Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
«Փորձ, առաջնորդի որակներ, հաղթողի մտածելակերպ, նաեւ անփոփոխ հանգստություն եւ խաղադաշտի կենտրոնում վերահսկողություն. չորս հաջող մրցաշրջանից հետո Մխիթարյանը կշարունակի մրցելույթն «Ինտերում» մինչեւ 2027 թվական»,- նշվում է «Ինտերի» հաղորդագրությունում։
Անցած մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Մխիթարյանը 2022 թվականից է հանդես գալիս «Ինտերում», որի հետ դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.