18:01  ,  5 հունիսի, 2026

Չանչարեւիչ. Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը

Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք վաղվա խաղին: Պատրաստ ենք Ղախաստանի թիմի հետ հանդիպմանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը:

Օգնյեն Չանչարեւիչը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հետ միասին պատրաստվում է հունիսի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ղազախստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

«Շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Ճանաչում եմ Ղազախստանի հավաքականից մի քանի ֆուտբոլիստների, հնարավորություն եմ ունեցել խաղալ: Առաջիկա խաղից առաջ թիմում լավ տրամադրություն է, բոլորս մեծ ուժով պատրաստվում ենք առաջիկա խաղերին: Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը»,- նշեց Օգնյեն Չանչարեւիչը:

Հայաստան - Ղազախստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 6–ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news