23:17  ,  19 դեկտեմբերի, 2012

Արթուր Աբրահամի շնորհակալությունը

Արթուր Աբրահամն իր երկրպագուներին շնորհակալություն է հայտնել երկպագելու եւ ոգեշնչելու համար: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը շնորհակալականն գրությամբ լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի երկրպագուներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինձ երկրպագելու եւ ոգեշնչելու համար: Ձեր Արթուր Աբրահամ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին՝ 8-րդ ռաունդում տեխնիական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլայի:

2013-ի ապրիլի 6-ին նախատեսված է Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի ռեւանշ մենամարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում