Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տեխնիական նոկաուտով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի նկատմամբ: Մենամարտն ավարտվեց 8-րդ ռաունդում:
1-4-րդ ռաունդներում ֆրանսիացին բավական ակտիվ էր եւ գրեթե չէր զիջում Աբրահամին, սակայն հայ բռնցքամարտիկն աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը: Բուադլան մի քանի ուժգին հարվածներ բաց թողեց եւ ստացավ դեմքի վնասվածք, որի պատճառով մրցավարն 8-րդ ռաունդում դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Աբրահամին:
Արթուր Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած WBO վարկածով չեմպիոնական գոտին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի