23:17 19 դեկտեմբերի, 2012Արթուր Աբրահամն իր երկրպագուներին շնորհակալություն է հայտնել երկպագելու եւ ոգեշնչելու համար: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը շնորհակալականն գրությամբ լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան էջում.
«Սիրելի երկրպագուներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինձ երկրպագելու եւ ոգեշնչելու համար: Ձեր Արթուր Աբրահամ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին՝ 8-րդ ռաունդում տեխնիական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլայի:
2013-ի ապրիլի 6-ին նախատեսված է Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի ռեւանշ մենամարտը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.