16:16  ,  13 փետրվարի, 2026

#MilanoCortina2026. Միքայել Միքայելյանի արդյունքը

Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի առաջատար դահուկավարզորդ Միքայել Միքայելյանը մասնակցեց տղամարդկանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում եւ  23 րոպե 06 վայրկյան արդյունքով գրավեց 53-րդ տեղը։

Այս մրցաոճում չեմպիոն տարձավ նորվեգացի Յոհաննես Կլեբոն, որը նվաճեց 8 օլիմպիական ոսկե մեդալը: Նրա արդյունքը 20 րոպե 36 վայրկյան է:

Միքայել Միքայելյանն ավարտեց մրցելույթները 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Նա մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ  եզրագիծը հատել էր 48-րդը: Միքայելյանի արդյունքը 51 րոպե 06 վայրկյան էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print