13:39  ,  22 նոյեմբերի, 2026

«Ինտեր Մայամին» պարտվեց, Մեսին գնդակով հարվածեց մրցակցի դեմքին (տեսանյութ)

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի 1/8 եզրափակիչի առաջին խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» ընդունեց «Քոլամբուս Քրյուին» եւ պարտվեց 0:3 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ չիլիացի հարձակվող Գոնսալո Տապիան։ Դրվագներից մեկում «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եզրային նետման ժամանակ գնդակով հարվածեց Գոնսալո Տապիայի դեմքին եւ զգուշացվեց դեղին քարտով։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։

ՄԼՍ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ինտեր Մայամի» - «Քոլամբուս Քրյու»՝ 0:3

Գոնսալո Տապիա, 9, 11մ, 58, Տահա Հաբրուն, 52

Հեռացում՝ Գոնսալո Լուխան («Ինտեր Մայամի»), 36, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print