Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը մասնակցեց երկրորդ մրցաձեւին լեռնադահուկային սպորտում։
Ոլորավայրէջքում նա ձախողեց երկրորդ փորձը եւ դուրս մնաց հաշվարկից։ Ձյան առատ տեղումների պայմաններում 57 մասնակից չկարողացավ հասնել վերջնագիծ կամ որակազրկվեց, այդ թվում գլխավոր ֆավորիտ, նորվեգացի Ատլե Լի Մաքգարտը, որն առաջատարն էր առաջին փորձից հետո։ Հաշվարկային տեղ գրավեց 39 մասնակից։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց շվեյցարացի Լոիկ Մեյարը։ Արծաթե մեդալը նվաճեց ավստրիացի Ֆաբիո Գշտրայնը։ Լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Հենրիկ Կրիստոֆերսենը։
Հարություն Հարությունյանը մասնակցել էր նաեւ եկավ լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքին եւ գրավել էր 59-րդ տեղը 81 մասնակիցների պայքարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի