Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը մասնակցեց դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում։ Հայաստանի ներկայացուցիչը 28 րոպե 33 վայրկյան արդյունքով 82-րդը տեղը զբաղեցրեց։
Դահուկավազորդը 111 մասնակիցների մեջ 104-րդն էր մեկնարկել։
10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոոճում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը։ Նա գրանցեց 22 րոպե 49 վայրկյան արդունք։
Արծաթե մեդալակիր դարձավ Շվեդիայի մեկ այլ ներկայացուցիչ Էբբա Անդերսոնը՝ 23:35. 8 արդյունքով։ Բրոնզե մեդալ նվաճեց ԱՄՆ ներկայացնող Ջեսի Դիգինսը՝ 23:38.9 արդյունքով։
Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանն ավարտեց մրցելույթները 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Նա մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չէր հաղթահարել 10 կմ ազատ ոճը եւ չէր հատեց եզրագիծը։
Կատյա Գալստյանը 33 տարեկան է եւ մասնակցեգ իր չորրորդ Օլիմպիական խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի
16:57 , 6 հոկտեմբերի