#MilanoCortina2026. Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց ելույթները. վերջնական արդյունքները (ֆոտո, վիդեո)

14:46   17 փետրվարի, 2026

Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց մրցելույթները Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Հայաստանի 5 օլիմպիականները մասնակցեցին երեք մարզաձեւում՝ դահուկավազք, լեռնադահուկ եւ գեղասահք: 

Հայաստանի լավագույն արդյունքը գրանցեցին գեղասահորդներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը, որոնք զուգասահքում  180. 66 միավորով գրավեցին 14-րդ տեղը: 

Կարճ ծրագրում սպորտային զույգը վաստակեց 66.27 միավոր, ազատ ծարգրում՝ 114.39 միավոր:

Դահուկավազքում լավագույն արդյունքը գրանցեց Միքայել Միքայելյանը, որը հանդես եկավ 20 կմ սկիաթլոն եւ 10 կմ ինտերվալ մրցաոճերում: 

20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ զբաղեցրեց 48-րդ տեղը (51:06): 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում Հայաստանի ներկայացուցիչը 53-րդն է (23:06): 

Դահուկավազքի կանանց պայքարում Կատյա Գալստյանը 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում 82-րդն է (28:33):  Նա մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում, որտեղ չէր հաղթահարել 10 կմ ազատ ոճը եւ հաշվարկից դուրս էր մնացել: 

Լեռնահադուկորդ Հարություն Հարությունյանը հաջող հանդես եկավ հսկա ոլորավայրէջք մրցաձեւում եւ գրավեց 59-րդ տեղը 81 մասնակիցների պայքարում։  Ոլորավայրէջքում նա ձախողեց երկրորդ փորձը եւ դուրս մնաց հաշվարկից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.