20:27  ,  16 դեկտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանը Ստեփանակերտում նվերներ է հանձնել ազատամարտիկների ընտանիքներին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը դեկտեմբերի 16-ին բարեգործական նպատակներով այցելել են Ստեփանակերտ:

Դոնեցկի «Շախտյորի» 23-ամյա կիսապաշտպանն ու ՀՖՖ նախագահը նվերներ են հանձնել ազատամարտիկների ընտանիքներին: 21 ընտաինքներ ստացել են կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ինչպես նաեւ Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ գնդակներ եւ այլ հուշանվերներ, հայտնում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Ֆոտո՝ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news