18:32  ,  12 դեկտեմբերի, 2025

Երեւանում լեհ ֆանատների ծեծկռտուքին մասնակցել են նաեւ ռուսներ

Հայաստան ժամանած լեհ ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպումից հետո։

NEWS.am Sport–ի տեղեկություններով՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած մրցախաղից անմիջապես հետո Խանջյան փողոցում երկրպագուների մասնակցությամբ  ծեծկռտուք է սկսվել։ Նրանց թվում եղել են նաեւ մեծ թվով ռուսներ։ Ծեծկռտուքը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից հասել է մինչեւ Վերնիսաժ։

Ավելի ուշ երկրպագուները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ NEWS.am Sport–ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասել է 40–ի,  նրանց մեջ եղել են նաեւ մի խումբ ռուսներ, որոնք կապ չեն ունեցել «Նոա» – «Լեգիա» խաղի հետ, երկրպագու չեն եղել։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news