18:32 12 դեկտեմբերի, 2025Հայաստան ժամանած լեհ ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպումից հետո։
NEWS.am Sport–ի տեղեկություններով՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած մրցախաղից անմիջապես հետո Խանջյան փողոցում երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել։ Նրանց թվում եղել են նաեւ մեծ թվով ռուսներ։ Ծեծկռտուքը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից հասել է մինչեւ Վերնիսաժ։
Ավելի ուշ երկրպագուները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ NEWS.am Sport–ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասել է 40–ի, նրանց մեջ եղել են նաեւ մի խումբ ռուսներ, որոնք կապ չեն ունեցել «Նոա» – «Լեգիա» խաղի հետ, երկրպագու չեն եղել։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.