Մյոնխենգլադբախի «Բորուսիան» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից։ 1/8 եզրափակիչում «Բորուսիան» տանը մրցեց «Սանկ Պաուլիի» հետ եւ պարտվեց 1:2 հաշվով (տեսանյութ)։
«Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին։
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ Բեռլինի «Հերտան», որը 6:1 հաշվով պարտության մատնեց «Կայզերսլաուտերնին» (տեսանյութ)։
Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Սանկ Պաուտլի»՝ 1:2
Հարիս Տաբակովիչ, 56 - Մարտեյն Կարս, 43, Լուիս Օպի, 82
«Հերտա» - «Կայզերսլաուտերն»՝ 6:1
Յան-Լուկա Շուլեր, 6, 60, Մարտեն Վինկլեր, 21, Քենեթ Այխորն, 31, Դավիդ Կովնացկի, 75, Մորիս Կրատենմախեր, 80 - Մարլոն Ռիտեր, 45+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի