22:57 2 դեկտեմբերի, 2025Մյոնխենգլադբախի «Բորուսիան» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից։ 1/8 եզրափակիչում «Բորուսիան» տանը մրցեց «Սանկ Պաուլիի» հետ եւ պարտվեց 1:2 հաշվով (տեսանյութ)։
«Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին։
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ Բեռլինի «Հերտան», որը 6:1 հաշվով պարտության մատնեց «Կայզերսլաուտերնին» (տեսանյութ)։
Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Սանկ Պաուտլի»՝ 1:2
Հարիս Տաբակովիչ, 56 - Մարտեյն Կարս, 43, Լուիս Օպի, 82
«Հերտա» - «Կայզերսլաուտերն»՝ 6:1
Յան-Լուկա Շուլեր, 6, 60, Մարտեն Վինկլեր, 21, Քենեթ Այխորն, 31, Դավիդ Կովնացկի, 75, Մորիս Կրատենմախեր, 80 - Մարլոն Ռիտեր, 45+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.