Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Լեւերկուզենի «Բայերը» երկրի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ՝ դուրս գալով հաջորդ փուլ։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 3:2:
«Բայերից» հիմնական ժամանակում դուբլի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։ Հաղթական գոլը խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն։
Նախորդ օրը կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաեւ «Շտուտգարտը»։
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բայեր» - «Քյոլն»՝ 3:2 (2:2, 1:0)
Պատրիկ Շիկ, 61, 90+6, Վիկտոր Բոնիֆասե, 98 - Դեմիոն Դաունս, 45+10, Լինթոն Մայնա, 54
«Շտուտգարտ» - «Աուգսբուրգ»՝ 1:0 (տեսանյութ)
Դենիզ Ունդավ, 30
Փետրվարի 25
«Արմինիա» - «Վերդեր»
Փետրվարի 26
«ՌԲ Լայպցիգ» - «Վոլֆսբուրգ»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի