Գերմանիայի գավաթ․ «Բայերը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Քյոլնին» (տեսանյութ)

02:32   6 փետրվարի, 2025

Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Լեւերկուզենի «Բայերը» երկրի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 3:2:

«Բայերից» հիմնական ժամանակում դուբլի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։ Հաղթական գոլը խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն։

Նախորդ օրը կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաեւ «Շտուտգարտը»։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բայեր» - «Քյոլն»՝ 3:2 (2:2, 1:0)

Պատրիկ Շիկ, 61, 90+6, Վիկտոր Բոնիֆասե, 98 - Դեմիոն Դաունս, 45+10, Լինթոն Մայնա, 54

«Շտուտգարտ» - «Աուգսբուրգ»՝ 1:0 (տեսանյութ)

Դենիզ Ունդավ, 30

Փետրվարի 25

«Արմինիա» - «Վերդեր»

Փետրվարի 26

«ՌԲ Լայպցիգ» - «Վոլֆսբուրգ»



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.