Էլինան գիտի, որ պատերազմի օրերին մեր տատիկին գերի են վերցրել եւ այդպես էլ նրան այլեւս չտեսանք
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլինա Ավանեսյանի մայրը՝ Նարինեն։
Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն այս օրերին հոր եւ մոր հետ Երեւանում է։
Էլինա Ավենասյանի ծնողները ծնունդով Արցախից են: Հայրենիքից հեռացել են առաջին արցախյան պատերազմից հետո: Երեխաները ծնվել են Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, որտեղ էլ 22-ամյա Էլինան սկսել է զբաղվել թենիսով:
«Մենք ապրել ենք Արցախում: 1992 թվականին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները մտան մեր գյուղ, մեր տունն այրեցին: Մենք ընտանիքով տեղափոխվեցինք Պյատիգորսկ, որտեղ էլ ես ամուսնացա, ծնվեցին իմ երեք երեխաները: 1992 թվականից հետո Արցախում տուն չենք ունեցել:
44-օրյա պատերազմի օրերը շատ բարդ էին բոլորիս համար, բայց փորձում էինք հնարավորինս հեռու պահել Էլինային եւ երեխաներին այդ ամենից: Չէի ցանկանում, որ նրանք մեր պես անհանգստանային, ապրումների մեջ ընկնեին: Բայց, օրինակ, Էլինան գիտի, որ պատերազմի օրերին մեր տատիկին գերի են վերցրել եւ այդպես էլ նրան այլեւս չտեսանք: Տատիկից այդպես էլ լուր չստացանք»,- պատմեց տիկին Նարինեն:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:05 , 15 հոկտեմբերի
00:58 , 15 հոկտեմբերի
23:57 , 14 հոկտեմբերի 
22:19 , 14 հոկտեմբերի
22:05 , 14 հոկտեմբերի
21:44 , 14 հոկտեմբերի 
20:20 , 14 հոկտեմբերի
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի