Էլինա Ավանեսյանի մայր․ Էլինան գիտի, որ պատերազմի օրերին մեր տատիկին գերի են վերցրել

19:42   17 սեպտեմբերի, 2024

Էլինան գիտի, որ պատերազմի օրերին մեր տատիկին գերի են վերցրել եւ այդպես էլ նրան այլեւս չտեսանք

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլինա Ավանեսյանի մայրը՝ Նարինեն։

Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն այս օրերին հոր եւ մոր հետ Երեւանում է։

Էլինա Ավենասյանի ծնողները ծնունդով Արցախից են: Հայրենիքից հեռացել են առաջին արցախյան պատերազմից հետո: Երեխաները ծնվել են Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, որտեղ էլ 22-ամյա Էլինան սկսել է զբաղվել թենիսով:

«Մենք ապրել ենք Արցախում: 1992 թվականին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները մտան մեր գյուղ, մեր տունն այրեցին: Մենք ընտանիքով տեղափոխվեցինք Պյատիգորսկ, որտեղ էլ ես ամուսնացա, ծնվեցին իմ երեք երեխաները:  1992 թվականից հետո Արցախում տուն չենք ունեցել:

44-օրյա պատերազմի օրերը շատ բարդ էին բոլորիս համար, բայց փորձում էինք հնարավորինս հեռու պահել Էլինային եւ երեխաներին այդ ամենից: Չէի ցանկանում, որ նրանք մեր պես անհանգստանային, ապրումների մեջ ընկնեին: Բայց, օրինակ, Էլինան գիտի, որ պատերազմի օրերին մեր տատիկին գերի են վերցրել եւ այդպես էլ նրան այլեւս չտեսանք: Տատիկից այդպես էլ լուր չստացանք»,- պատմեց տիկին Նարինեն:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.