09:38  ,  3 հուլիսի, 2024

Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Ալ Իթիհադը»

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կգլխավորի Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադը», հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

Կողմերը բանակցությունները կավարտեն հուլիսի 3-ին։

65-ամյա իտալացի մասնագետը անցած մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ «Միլանից», որը գլխավորում էր 2019 թվականից։ Նրա ղեկավարությամբ «Միլանը» 2022-ին նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս