15:26  ,  5 հուլիսի, 2024

Բելինգեմը տուգանվեց եւ որակազրկվեց մեկ մրցախաղով պայմանական

ՈՒԵՖԱ-ն 30 հազար եվրոյով տուգանեց Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին եւ որակազրկեց մեկ մրցախաղով պայմանական։

Պատճառը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովակիայի թիմին գոլ խփելուց հետո Սլովակիայի թիմի պահեստայինների նստարանի ուղղությամբ ցուցադրած անպարկեշտ ժեստն է։

Փորձաշրջանը մեկ տարի է։ Այս ընթացքում դարձյալ անպարկեշտ վարքի դեպքում՝ Բելինգեմը կորակազրկվի։

Բելինգեմի գոլի շնորհիվ Անգլիան խուսափել էր պարտությունից հիմնական ժամանակում (1:1), իսկ լրացուցիչ ժամանակում հաղթել էր Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի գոլի շնորհիվ։

Քառորդ եզրափակիչում Անգլիան հուլիսի 6-ին կմրցի Շվեյցարիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում