15:11  ,  5 հուլիսի, 2024

ՈՒԵՖԱ-ն որակազրկեց թուրք Մերիհ Դեմիրալին «Գորշ գայլերի» ողջույնի համար

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալին Եվրո-2024-ի երկու հանդիպումով որակազրկելու մասին։

Պատճառը Ավստրիայի թիմի նկատմամբ հաղթական հանդիպման (2:1) ժամանակ իր գոլից հետո թուրքական աջ ծայրահեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ողջույնի նշան-ժեստը թուրք երկրպագուների ուղղությամբ ցուցադրելն է։ ՈՒԵՖԱ-ի կանոններով հանդիպումների ժամանակ արգելված է քաղաքական ուղերձների որեւէ դրսեւորում։

Ժեստն արգելված է Ֆրանսիայում եւ Ավստրիայում, քանի որ նման է գերմանական նացիստական ողջույնին։ Գերմանիայում «Գորշ գայլերի» ժեստն օրենքով արգելված չէ։

Թուրքիայի հավաքականը Ավստրիային հաղթել էր 2:1 հաշվով Դեմիրալի դուբլի շնորհիվ եւ քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին կմրցի Նիդերլանդների հետ, որը 3:0 հաշվով պարտության էր մատնել Ռումինիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English