09:03  ,  3 հուլիսի, 2024

Նոր տոնական օր Բրազիլիայում․ Պելե արքայի օր

Բրազիլիայի կառավարությունը ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին ազգային տոնացույցում նոր օր է ավելացրել՝ Պելե արքայի օր։ Այն կնշվի նոյեմբերի 19-ին, հաղորդում է AP-ն։

1969 թվականի այդ օրը «Սանտոսի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողը Ռիոյի «Մարականա» ստադիոնում խփել է իր 1000-րդ գոլը։ «Սանտոսն» այդ խաղում 2:1 հաշվով հաղթել է «Վասկո դա Գամային»։

Օրենք արդեն ստորագրել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։

Պելեն մահացել է 2022թ․ դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս