13:21  ,  5 հուլիսի, 2024

Դե Բրույնեն մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն պատրաստ է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ «Ալ Իթիհադը» համաձայնության է հասել Դե Բրույնեի հետ, հաղորդում է x.com/RudyGaletti-ն։

Այժմ «Ալ Իթիհադը» պետք է համաձայնության հասնի «Մանչեսթեր Սիթիի» հետ տրանսֆերի արժեքի վերաբերյալ։ Անգլիական ակումբը չի խոչընդոտի Դե Բրույնեի տեղափոխությանը։

Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Անցած ակումբային մրցաշրջանում Դե Բրույնեն մասնակցել է 26 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում