19:55  ,  2 հուլիսի, 2024

«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը Իբրահիմովիչի հետ

Մյունխենի «Բավարիան» երկարաձգեց համագործակցութունը գերմանացի կիսապաշտպան Արիյոն Իբրահիմովիչի հետ։ 18-ամյա խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Անցած մրցաշրջանում Արիյոն Իբրահիմովիչը վարձակալությամբ հանդես էր գալիս իտալական «Ֆրոզինոնեում»՝ 18 խաղում խփելով 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ն Արիյոն Իբրահիմովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում