14:34  ,  2 հուլիսի, 2024

Պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն միացել է «Նոային»

Պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն միացել է Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոային»։

Նա կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ «Բելենենսեշի» պատանեկան թիմերում խաղալուց հետո Գոնսալոն համալրել է գլխավոր թիմի կազմը, այնուհետև խաղացել է «Կասա Պիայում», «Լեյշոեշում», «Վիլաֆրանկենսեում», «Պասուշ Ֆերեյրայում»։

29-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Բուխարեստի «Դինամոյից», որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել  է 8 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով