12:20  ,  4 հուլիսի, 2024

Սկալոնի․ Մարտինեսն ու Ալվարեսը կարող են միասին սկսել խաղը, եթե Մեսին չլինի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր բացակայության մասին։ Մեսին մկանային վնասվածք ունի։

«Դեռ կսպասենք, մինչեւ Մեսիի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը։ Տվյալները հուսադրող են։

Մենք եւս մեկ տարբերակ ունենք հարձակման գծում։ Լաուտարո Մարտինեսն ու Խուլիանո Ալվարեսը կարող են միասին սկսել խաղը, եթե Մեսին չլինի։ Բայց արդար կլինի սպասել մինչեւ վերջին պահը, նախքան որոշում ընդունելը։ Մարզումից առաջ կզրուցենք, կհասկանանք»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Mundo Albiceleste-ն։

Քառորդ եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Էկվադորը։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English