18:07  ,  1 հուլիսի, 2024

Շախմատային թագի համար մրցամարտը կանցկացվի Սինգապուրում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է աշխարհի չեմպիոնի մրցամարտի անցկացման մրցավայրը։

Տիտղոսը պաշտպանող չինացի Դին Լիրենը եւ շախմատային թագի հավակնորդ, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն կմրցեն Սինգապուրում։

Չեմպիոնական մրցամարտը կանցկացվի այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը։

Մրցանակային հիմնադրամը կկազմի 2,5 միլիոն դոլար։

Նախորդ մրցամարտն անցկացվել էր 2023թ․ ապրիլին Աստանայում (Ղազախստան)։ Դին Լիրենը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս