00:54  ,  3 հուլիսի, 2024

Եվրո-2024. Թուրքիան ուժեղ էր Ավստրիայից եւ կխաղա 1/4 եզրափակիչում (տեսանյութ)

Թուրքիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ Լայպցիգում տեղի ունեցած 1/8 եզրափակիչի վերջին խաղում թուրքերը 2:1 հաշվով պարտության մատնեցին ավստրիացիներին։

Արդեն 57-րդ վայրկյանին անկյունայինից հետո աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» պաշտպան Մերիհ Դեմիրալը (տեսանյութ)։ Նրա գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆում։

59-րդ րոպեին անկյունայինից «Ռեալի» հարձակվող Արդա Գյուլերի կատարած փոխանցումը գոլով եզրափակեց նույն Դեմիրալը (տեսանյութ

66-րդ րոպեին Ավստրիան կրճատեց հաշվի տարբերությունը գերմանական «Ֆրայբուրգի» հարձակվող Միխայել Գրեգորիչի գոլի շնորհիվ (տեսանյութ

Թուրքիան քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդերի թիմի հետ, որը 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Ռումինիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում